211652_close_icon
views-count51620 դիտում article-date 14:40 05-11-2015

Իմ օբյեկտն է, ասի կայնեմ, տենամ՝ ինչ ա էղել… սակայն չհասցրեց թացը չորից զատել. Mercedes-ը տեղափոխվեց պլաշչադկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes ML 350 մակնիշի 08 ML 808 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան վարել է Բաբաջանյան փողոցի 93 շենքի բնակիչ Միհրան Բալյանը, ով, ստեղծելով վթարային իրավիճակ, ավտոմեքենան կայանել էր մայթին՝ խոչընդոտ հանդիսանալով հետիոտների համար: Վերջինս իր այդ քայլը պատճառաբանում էր՝ ասելով. «Իմ օբյեկտի դեմն ա: Ասի, կայնեմ, տենամ՝ ինչ ա էղել, որ էդքան ոստիկաններ են հավաքվել»: Նշված խախտման համար Մ. Բալյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության, որից հետո ավտոմեքենան դուրս է բերվել «գաի պլաշչադկայից»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Բաբաջանյան փողոցի բնակիչ Սերժիկ Բալյանի անվամբ: Ճանապարհային ոստիկանությոնը կրկին հորդորում է վարորդներին, որ չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և մեքենաները չկայանեն հետիոտնի համար նախատեսված վայրերում, հակառակ դեպքում տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ, վարորդներն էլ վարչական պատասխանատվության են ենթարկվելու: Նման վարորդները երևի թե իրենց մեջ ուժ կգտնեն՝ հասկանալու, որ հետիոտնը կրակը չի ընկել, թե իրենք օբյեկտ ունեն ու հետիոտնի հաշվին թող չփորձեն իրենց օբյեկտների առաջ երթևեկելի հատվածը «սարքել ստայանկա», իսկ եթե ուզում են «ստայանկա» սարքեն, թող թևկապ կապեն թևերին ու կարգավորեն երթևեկությունը: Հետիոտները հաստատ նման մարդկանց բարի ու քաղցր խոսքերով չեն հիշի: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր