Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը կկայանա նոյեմբերի 6-ին
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը կկայանա նոյեմբերի 6-ին:
Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Ա. Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը կկայանա Մինսկում` Անկախության պալատում:
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 5-7-ը աշխատանքային այցով [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/04/69507/]կմեկնի Մինսկ[/url]՝ մասնակցելու Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությանը:


