796 դիտում
16:16 04-11-2015
Արժանահավատ տեղեկատվությունը` կարևոր նախապայման
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչներին:
Հասարակական կազմակերպությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացնում է "Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման" ծրագիրը, որի շրջանակներում "Հանրային քաղաքականության ինստիտուտ" ՀԿ-ի հետ համատեղ նախատեսում է իրականացնել հանրակրթության ոլորտի ուսումնասիրություն:
Արմեն Աշոտյանը նշել է, որ ԿԳ նախարարությունը միշտ արդյունավետ համագործակցել է հանրային հատվածի հետ, և կշարունակի աշխատել բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք իրենց գործունեությամբ կնպաստեն կրթության ոլորտի բարելավմանը: Նախարարը կարևորել է, որ իրականացված ուսումնասիրության արդյունքում հանրությանը ներկայացվի արժանահավատ տեղեկատվություն:
Թրանսփարենսի Ինթերնեշնլի ներկայացուցիչները նշել են, որ ուսումնասիրության նպատակն է` վերհանել և գնահատել Հայաստանի հանրակրթության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը: Նշվել է, որ ծրագրի ընդհանուր տևողությունը 12 ամիս է: Կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիմնական ուղղություններն են` ներառական կրթությունը, դասավանդման որակը, դասագրքերի մշակումը և տպագրությունը:
Ներկայացուցիչների խոսքով` գնահատումը կիրականացվի համապատասխան մեթոդաբանությամբ, որն իր մեջ ներառում է հարցազրույցներ ոլորտի շահառուների հետ, փաստաթղթերի և օրենսդրության վերլուծություն և այլն: Ուսումնասիրության համար ընտրվել են հանրապետության 8 դպրոց, 4-ը Երևանում, 4-ը` մարզերում:
Նմանատիպ նյութեր
9040 դիտում
14:59 18-08-2017
Լավագույն դիրքապահները. մասնագիտական պատրաստվածությունը՝ կարևոր նախապայման
1036 դիտում
16:17 11-11-2024
Ֆինանսական անկախությունը կարևոր նախապայման է իրական ինքնակառավարման համար. Տիգրան Ավինյան
Այս բաժնից
952 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1009 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
694 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը