Կեյլոր Նավասը և «Ռեալը» Չեմպիոների լիգայի նոր ռեկորդներ սահմանեցին
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը Չեմպիոների լիգայի նոր ռեկորդ սահմանեց:
Կոստառիկացի դարպասապահը մրցաշարում իր նորամուտից հետո գոլ բաց չի թողել 6 խաղ անընդմեջ՝ դարպասը անառիկ պահելով 540 րոպե:
Մինչ այդ ամենաերկար «չոր» սերիան, եթե հաշվի առնենք նորամուտը Չեմպիոնների լիգայում, պատկանում էր «Ատլետիկոյի» դարպասապահ Միգել Անխել Մոյային և կազմում էր 529 րոպե:
Բացի այդ, 1:0 հաշվով հաղթելով ՊՍԺ-ին, ՉԼ-ի ռեկորդ սահմանեց նաև Մադրիդի «Ռեալը», որը խմբային փուլում 19-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումն անցկացրեց:
Նախկին ռեկորդը պատկանում էր «Բարսելոնային»՝ 18 հանդիպում: