Գերմանիայի խոշորագույն Deutsche Bank-ը իրանական պատժամիջոցները շրջանցելու համար տուգանվել է 200 մլն դոլարով
Նյու Յորքում DFS ֆինանսական կարգավորողը և FRS Դաշնային պահուստային համակարգը պարտադրել են գերմանական խոշորագույն վարկային-ֆինանսական ինստիտուտին՝ Deutsche Bank-ին, վճարել 200 մլն ԱՄՆ դոլար տուգանք՝ Սիրիայի և Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները շրջանցելու համար, հաղորդում է France Presse-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ բանկը մտավախություն ունի խոշոր տուգանքներ վճարելու շուրջ՝ կապված Ռուսաստանում դրամաշորթության աղմկահարույց դեպքերի և Իրանի ոը Սիրիայի դեմ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն խախտելու հետ:
Հետաքննություններին մասնակցել են իանգամից մի քնի երկրներ: Իսկ ավելի վաղ ռուսական իշխանությունները կասկածներ էին ահյտնել, որ բանկը օգնում է աստղաբաշխական գումարներ դուրս բերել երկրից: