Էրդողանին վիրավորելու համար Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր գործիչը տուգանվել է 4000 դոլարով
Անկարայի դատարանը ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին պարտադրել է 10,000 լիրա (մոտ 4.000 ԱՄՆ դոլար) տուգանք վճարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Ինչպես նշում են թուրքական ԶԼՄ-ները, պատճառը Էրդողանի հասցեին Քըլըչդարօղլուի հնչեցրած վիրավորական արտահայտությունն է եղել:
Էրդողանի շահերը դատարանում ներկայացնող Մուամմար Ջեմալօղլուն պնդել է, որ 2013 թվականի հունվարի 14-ին խորհրդարանում ընդիմադիր կուսակցության նիստի ժամանակ Քըլըչդարօղլուն խախտել է այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Էրդողանի իրավունքները՝ վիրավորելով նրան: Էրդողանի փաստաբանները պահանջել էին Քըլըչդարօղլուից շուրջ 40,000 դոլարի փոխհատուցում, սակայան դատարանը բավարար է համարել 10,000 դոլարի չափով տուգանքը::