Porsche-ը կասեցրել է ամերիկյան շուկայում դիզելային վառելիքով Cayenne-ի վաճառքը
Ամերիկյան շրջակա միջավայրի պահպանության գործակալության զգուշացումից հետո Porsche Cars North America ընկերությունը ինքնակամ կասեցրել է ամերիկյան շուկայում Cayenne 2014-2016 մոդելի ավտոմեքենաների վաճառքը, հաղորդում է gazeta.ru-ն:
Գերմանական Vokswagen ավտոկոնցեռնի ամերիկյան ճյուղի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում հարցին, որքան հնարավոր է՝ շուտ լուծում տալու ուղղությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ Volkswagen-ը հերքում է 3 լիտրանոց տուրբոդիզելային վառելիքով ավտոմեքենաների կեղծ էկոլոգիական ստուգման մասին տեղեկությունը: