Սանկտ Պետերբուրգի իշխանությունները 1-ական մլն ռուբլի կվճարեն ավիաաղետից զոհվածների ընտանիքներին
Սանկտ Պետերբուրգի իշխանությունները Եգիպտոսի Սինայի թերակղզում կործանված ռուսական A-321 ուղևորատար օդանավի զոհված ուղևորների ընտանիքներին 1-ական մլն ռուբլի կվճարեն, գրում է «Фонтанка.ру»-ն:
Նշվում է, որ փոխատուցումը կստանան բոլոր զոհվածների հարազատները՝ անկախ նրանց բնակության վայրից: Բացի այդ, օդաչուական անձնակազմի բոլոր անդամների ընտանիքները ևս կստանան 1-ական մլն ռուբլի:
Միջոցները հատկացվելու են Ռուսաստանի Դաշնության կառավարության պահուստային ֆոնդից:
Ավիավթարը տեղի է ունեցել եգիպտական Շարմ Էլ Շեյխի օդանավակայանից օդ բարձրանալուց 23 րոպե անց: Զոհվել են օդանավի բոլոր 217 ոըղևորները և անձնակազմի 7 անդամները: