868 դիտում
18:13 03-11-2015
Ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա «Կամուրջ» թարգմանչաց մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:
2014 թվականին նոյեմբերին «Անտարես» հրատարակչությունը հայտարարեց «Կամուրջ» թարգմանական մրցույթի մեկնարկը: Գլխավոր նպատակը նոր թարգմանիչների հայտնաբերումն էր, ընդ որում՝ հնարավորինս նոր լեզուների ընդգրկմամբ: Մասնակցության համար անհրաժեշտ էր ներկայացնել հայտ, թե որ լեզվից են պատրաստվում թարգմանություն կատարել, որին ի պատասխան մենք ուղարկում էինք տվյալ լեզվով գրող հեղինակի անունն ու ստեղծագործության վերնագիրը, որը և պետք է թարգմանվեր: Բուն մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր ներկայացնել 16 էջ կամ 30 000 նիշ պարունակող թարգմանություն:
Հայտերի քանակը ուղղակի գերազանցեց մեր սպասումները՝ 612 մասնակից ցանկություն էին հայտնել մասնակցել մրցույթին: Հայտեր ենք ստացել հետևյալ լեզուների համար՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն, իսպաներեն, լեհերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն, հունարեն, վրացերեն, եբրայերեն, հինդի, նորվեգերեն և անգամ՝ վիետնամերեն:
Հայտերի մեծ քանակության պատճառով էր, որ մրցույթի՝ նախօրոք հայտարարված ամփոփումը այսքան հետաձգվեց: Արդյունքում՝ բոլոր հայտատուները չէ, որ ի վերջո մասնակցեցին մրցույթին, և այսօր ունենք՝ 58 մասնակից 12 լեզվից՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն, իսպաներեն, լեհերեն, թուրքերեն, հունարեն, եբրայերեն, հինդի:
Ժյուրին արդեն ամփոփել է արդյունքները: Լավագույններին «Անտարես» հրատարակչությունը առաջարկելու է պայմանագիր՝ տվյալ լեզվով որևէ գիրք թարգմանելու համար: Մրցանակաբաշխությանը իրենց պատրաստած մրցանակներով մասնակցելու են Հայաստանում գործող տարբեր դեսպանատներ: Մրցանակաբաշխության արարողությանը ներկա են լինելու Շվեյցարիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Հնդկաստանի, Լեհաստանի դեսպանները:
Նմանատիպ նյութեր
1426 դիտում
18:52 04-10-2024
Տեղի կունենա «Լավագույն գրադարան» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը
1645 դիտում
18:49 04-03-2016
Տեղի կունենա «Գյուղմթերքի կին հերոս - 2016» ազգային մրցանակաբաշխության արարողությունը
Այս բաժնից
1006 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
631 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
619 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար