2233 դիտում
19:00 03-11-2015
Ի՞նչ է պետք թագավորին` երջանիկ լինելու համար
Ագահ մարդու համար երջանկությունը անհատնում գանձն է, ծնողի համար՝ երեխայի ժպիտը, երեխայի համար՝ մայրական սերը, բնապահպանի համար՝ կանաչ ծառը, ընկերոջ համար՝ ընկերոջ հաջողությունը, միայնակի համար՝ կյանքի ընկերոջ հայտնությունը, ուսուցչի համար՝ աշակերտի առաջադիմությունը, ողորմելիի համար՝ հացի փողը, պոռնիկի համար՝ հարուստ և մշտական հաճախորդը, պատգամավորի համար՝ ընտրողների վստահությունը, ակտիվիստի համար քաղաքացիական ազատությունը: Իսկ ի՞նչ է պետք թագավորին երջանիկ լինելու համար:
Տարածված կարծիք կա, թե բոլոր թագավորները երջանիկ են: Այսինքն եթե թագավոր ես, ապա ամեն ինչ ունես, կամ կարող ես ունենալ և երջանկի լինել: Սակայն այդպես չէ, և թագավորների մեծ մասը երջանիկ չեն: Երջանիկ չի այն թագավորը, որի ժողովուրդը երջանիկ չի: Օրինակ. երբ ժողովրդի մեծ մասն աղքատ է, երբ մեծ մասը պարտքերի ու տոկոսների տակ է, երբ հատված ծառերի փոխարեն չեն տնկվում նորերը, երբ փողցեներն ու բակերը աղբի մեջ կորած են, երբ միայնակների թիվը չի պակասում, ծնունդների թիվը չի ավելանում, աշակերտների առաջադիմությունն ընկնում է, տնտեսությունը չի զարգանում, ապա թագավորը երջանիկ չի կարող լինել: Սակայն ինչպես ցանկացած մարդ, այնպես էլ թագավորը ձգտում է երջանիկ լինել: Նա դրա իրավունքն ունի, ինչպես ցանկացած մարդ: Իսկ թագավորի երջանկության բավարար պայմանը ժողովրդի ընդհանուր երջանկությունն է:
Մի քանի տարի առաջ միջազգայնորեն ներմուծվեց համախառն ներքին երջանկության ցուցիչը, որը վկայում է ժողովրդի երջանկության մակարդակի մասին: Երջանկության չափման սանդղակների մեծ մասն ընդհանուր են բոլոր երկրների համար, ինչպես համախառն ներքին արդյունքի չափման սանդղակները: Սկզբունքային տարբերությունն այն է, որ երջանկության սանդղակներից ոչ մեկը չի նախատեսում հարկադրանք: Այսինքն եթե մարդը չի ուզում երջանիկ լինել, ապա ոչ ոք իրավունք չունի երջանկություն պարտադրել նրան: Եթե մարդն ուզում է դժբախտ լինել, ապա ոչինչ չես կարող անել: Սակայն հույս կա, որ եթե մարդը մտածի ոչ միայն իր, այլև թագավորի ու պետության մասին, ապա միգուցե իջնի դժբախտության սայլից և ձգտի երջանկության: Չէ որ դրանով լուսավոր է կդարձնի ոչ միայն իր և իր մերձավորների կյանքն, այլև թագավորի: Իսկ երբ թագավորը երջանիկ լինի, ապա պատերազմ չի հայտարարի, մարդու իրավունքին չի բռնանա, հարկերը կիջեցնի, բանտերը կփակի, և գրեթե կվերանան սոցիալական վախերը, եսասիրությունը, սառնասրտությունը, նախանձը, կոռուպցիան և ապագայի նկատմամբ հոռետեսությունը:
Մինչև վերջերս կարծում էին, թե համընդհանուր բարեկեցության աճը նպաստում է համընդհանուր երջանկության աճին: Սակայն մի քանի տարի առաջ ապացուցվեց, որ ճմարիտ է նաև հանդիպակաց ընթացքը: Համախառն ներքին երջանկության աճն ուղղակի նպաստում է ազգային անվտանգության բարձրացմանն ու տնտեսության աճին: Եվ ուրեմն մեխանիկան պարզ է. Արեք հնարավոր ամեն ինչ Ձեր, մերձավորի, անծանոթի, ժողովրդի ու թագավորի երջանկության համար և ամեն ինչ լավ կլինի շատ ավելի շուտ, քան Դուք կարծում եք:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
373 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
790 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
616 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ