211652_close_icon
views-count24270 դիտում article-date 23:33 05-03-2018

Ինչ է պակասում երգչուհի Մագային լիարժեք երջանիկ լինելու համար և ինչպես եղավ, որ նա համագործակցեց Նարեկ Մելիքյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երգիչ Նարեկ Մելիքյանը և երգչուհի Մագան սիրո տոնին գեղեցիկ տեսահոլովակ ներկայացրեցին, որը նկարահանվել է «Ինչու» երգի հիման վրա: Տեսահոլովակի և երգի մանրամասների մասին [url=http://www.exklusivelife.com/2018/03/05-05.html]EXKLUSIVElife.com[/url]-ը զրուցել է երգչուհի Մագայի հետ, ով նաև մեզ հետ զրույցում խոսել է առաջիկա իր սպասելիք նորությունների մասին: [b]«Նախ ասեմ որ երգը եղել է դեռ չորս տարի առաջ: Առաջարկը ստացել եմ Նարեկից, քանի որ մինչ այդ Նարեկը այս երգը երգել է առանձին և ահա չորս տարի անց առաջարկեց ինձ, որպեսզի միասին կատարենք այն որպես դուետ, և ես միանգամից համաձայնվեցի»: [/b] Երգը կատարել են նորացված տարբերակով և նոր գործիքավորմամբ: Երգի խոսքերի հեղինակը Արման Անտոնյանն է: Տեսահոլովակը նկարահանել է Նիկ Էգիբյանը, գործիքավորումը նորովի կատարել է Արսեն Բարսամյանը, մոնտաժը՝ Էդգար Մատենցյանի: Մագան մեզ հետ զրույցում խոսեց նաև սպասելիք նորությունների մասին: [b]«Նորությունները՝ շատեն: Մինչ Նարեկի հետ ձայնագրվելը արդեն ունեի նոր երգեր որոնք այս տարվա նորություններիս մեջ են, դրանց մեջ կան նաև տեսահոլովակներ»: [/b] Երգչուհին այս երգը համարում է ստացված, քանի որ այն մեծ արձագանքներ է ստացել, որոնցից արդեն պարզ է թե ինչպես է երգը ընդունվել և սիրվել: Առաջին օրում երգը Յութուբում գրանցել է ավելի քան 15 հազար դիտում, որը բավականին մեծ արդյունք է երգի համար: Անձնականի մասին Մագան չցանկացավ խոսել, քանի որ մինչ օրս այն փակ է լրատվամիջոցների համար: Միայն ասաց, որ ինքը երջանիկ մարդ է, քանի որ ունի հրաշք ծնողներ և քույրեր: [b]«Իսկապես շատ երջանիկ մարդ եմ քանի որ հրաշք ծնողներս և քույրերս իմ կողքին են ու շատ շնորհակալ եմ նրանց, որ ամեն հարցում իրենց խորհուրդներով օգնում են ինձ: Առաջին խորհրդատուներից է իմ քույրը և մայրս: Իսկ ընտանիքս լիարժեք կհամարեմ այն ժամանակ, երբ կունենամ իմ ընտանիքը, իմ բալիկները և իմ ամուսինը ու այդ ժամանակ ես ինձ լիարժեք երջանիկ կհամարեմ, իսկ հիմա շատ երջանիկ եմ»:[/b] Զրուցը Մագան ավարտեց հետևյալ կերպ. Ցանկանում եմ շնորհավորել ինձ և Նարեկին գեղեցիկ տեսահոլովակի համար: [b]«Ցանկանում եմ, որ Նարեկի մոտ դա շարունակական լինի, քանի որ նա շատ տաղանադավոր երգիչ է ու շատ հարազատ մարդ և համոզված եմ, որ նա մեծ բարձունքների կհասնի: Իմ մասին չեմ ասում, քանի որ սա իմ առաջին տեսահոլովակը չէր, իսկ ահա Նարեկի դեպքում իր առաջին տեսահոլովակն էր և ուզում եմ, որ այն իրեն մեծ հաջողություններ բերի և ես ինչ հարցով որ կարողնամ կօգնեմ, և իր կողքին կլինեմ»:[/b] [b]Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ Լուսանկարները՝ Մագայի անձնական արխիվից[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր