Չեմպիոնների լիգա. «Բավարիան» այսօր կփորձի հրաշք կատարել Մադրիդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» կընդունի Մյունխենի «Բավարիային»:
Առաջին հանդիպումը Մյունխենում ավարտվել էր մադրիդցիների հաղթանակով՝ 2:1, և պատահական չէ, որ բուքմեյքերական գրասենյակները երկու խաղերի արդյունքով հավակնորդ են համարում «Ռեալին», որը շարունակում է երթը դեպի երրորդ անընդմեջ տիտղոսը:
Սակայն քառորդ եզրափակիչում «Յուվենտուսը» ցույց տվեց, որ անհնարին ոչինչ չի լինում: Եթե թուրինցիները տանը 0:3 հաշվով պարտվելուց հետո Մադրիդում քիչ էր մնում ետ բերեին կորցրածը, ապա «Բավարիայի» դեպքում ընդամենը 2 գնդակ է պահանջվում:
Մեզ հերթական ահեղ ճակատամարտն է սպասվում: Գլխավոր մրցավարը լինելու է թուրք Ջունեյթ Չակիրը:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: