Վլադիմիր Գասպարյանի հրամանով «Դոգ» մականվամբ ոստիկանն ազատվել է աշխատանքից
Այսօր` հունվարի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ոստիկանապետի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ Վարդան Ղուկասյանը, ով ավելի շատ հայտնի է «Դոգ» մականվամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով «Դոգ»-ը, ով այդպես էլ չկայացավ ոստիկանության համակարգում, հանրությանը հայտնի է իր մեծամտությամբ ու եսասիրությամբ և նա ոչ միայն ազատվել, այլ հեռացվել է ոստիկանության համակարգից: