995 դիտում
18:22 02-11-2015
ՀՀ մի շարք կրթական բարեփոխումներ կարող են որպես օրինակ ներկայացվել արտերկրում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Տանյա Ռադոչային: Շեշտելով, որ ՅՈւՆԻՍԵՖ-ը ՀՀ ԿԳՆ-ի կարևոր գործընկերներից է, ՀՀ ԿԳ նախարարը Տ. Ռադոչային մաղթել է արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի, որ արդեն սկսված համատեղ ծրագրերի բարեհաջող ավարտին հասցվեն, ինչպես նաև իրականցվեն նոր ծրագրեր:
Իր հերթին Տանյա Ռադոչայը պատրաստակմություն է հայտնել կրթության, մասնավորապես երեխաների խնամքի և ներառական կրթությոն ոլորտում համագործակցությունն ու աջակցությունը շարունակելու հարցում, ինչպես նաև նշել է, որ տպավորված է Հայաստանի կրթական առաջընթացով, հատկապես համընդհանուր ներառականության անցնելու և դպրոցների անվտանգության ապահովման հարցերում: Ըստ տիկին Տ. Ռադոչայի՝ Հայաստանի մի շարք կրթական բարեփոխումներ, որպես հաջողված փորձ և օրինակ, կարող են ներկայացվել այլ երկրներում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների ծրագրին, որի կարևոր բաղադրիչներից է նաև համընդհանուր ներառական կրթության ներդրումը:
Կողմերը քննարկել են նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից մշակված երեխաների իրավունքների պաշտպանության հռչակագրի մանկական տարբերակի մշակմանը, որի հրապարակումը նախատեսվում է առաջիկայում: Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարարը ստորագրել է ՀՀ ԿԳՆ-ի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախաարարության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից մշակված փոխըմբռնման հուշագիրը, որը վերաբերում է մեր երկրում երեխաների խնամքի համակարգի բարելավմանը: Խոցելի երեխաների սոցիալական ներառում. այլընտրանքային խնամքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդլայնման մասին հուշագրով նախատեսվում է օժանդակել Հայաստանում համընդհանուր ներառականության համակարգի ներդրմանը, ինչպես նաև աջակցել՝ հատուկ և գիշերօթիկ դպրոցների վերակազմավորմանը՝ ներառական կրթության աջակցման ռեսուրս կենտրոնների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համատեղ ծրագրերը, մասնավարապես հեռավոր և սահմանամերձ գյուղերի դպրոցներին և նախադպրոցական հաստատություններին օժանդակելու հարցը:
Նմանատիպ նյութեր
3420 դիտում
14:32 22-07-2021
Ցավոք սրտի, մեր կատարած մի շարք բարեփոխումներ չարաշահվում են. Փաշինյան
2152 դիտում
14:58 30-03-2022
Արցախում իրականացվել են մի շարք կենսաթոշակային բարեփոխումներ, այդ թվում՝ զինծառայողներին առնչվող
Այս բաժնից
961 դիտում
14:00 20-01-2025
Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել. ՊԵԿ-ը մանրամասնում է
703 դիտում
13:49 20-01-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին
427 դիտում
13:37 20-01-2025
Ներդրված է պետությունից գողացված միջոցների վերադարձի համակարգը․ Նիկոլ Փաշինյան