«Վարդաշենում» հացադուլ հայտարարած ազատազրկվածների թիվը հասել է 8-ի. ինչի՞ դեմ են նրանք ընդվզում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարածների թիվը հասել է 8-ի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Վերջինս նշեց, որ նրանց վիճակը նորմալ է, սակայն նրանց հետ սոցաշխատողների եւ հոգեբանների կողմից միաժամանակ աշխատանքներ են տարվում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ:
Նշենք, որ պայմանական վաղաժամկետ ազատելու պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի նրանց դիմումները մերժել էր. նրանք էլ այդ կերպ ընդվզում են: