«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 28 դատապարտյալ հացադուլ է հայտարարել. ինչի՞ց են նրանք դժգոհում
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած դատապարտյալների թիվը հասել է 28-ի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից:
Նրանք հացադուլը հայտարարել են դեկտեմբերի 14-ից, պահանջում են, որ իրենց գործերը վերանայվեն:
Գ. Ղլեչյանը նշեց, որ վերջիններիս առողջական վիճակը բավարար է: Միաժամանակ նրանց հետ տարվում են աշխատանքներ՝ հացադուլը դադարեցնելու ուղղությամբ: