Բաղրամյան պողոտայում հացադուլ հայտարարած երիտասարդների ինքնազգացողությունը վատացել էր, ինչի հետեւանքով դադարեցրեցին հացադուլը
Բաղրամյան պողոտայում Հունիսի 30-ին հացադուլ հայտարարած Հարություն Հարությունյանն եւ Հայկ Պարիկյանը դադարեցրել են հացադուլը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]—ի թղթակիցը, մինչեւ այդ որոշումը նրանց ինքնազգացողությունը վատացել է: Հիվանդանոցում եւս բժիշկը հորդորել է դադարեցնել հացադուլը: Սակայն շարունակում են պայքարը եւ ներկա պահին Բաղրամյան պողոտայում են:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Նշենք, որ արդեն տասերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։