211652_close_icon
views-count783 դիտում article-date 14:13 02-11-2015

Երևանի քաղաքապետը ցավակցություն է հայտնել Սանկտ-Պետերբուրգի նահանգապետին

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Սանկտ - Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին: Հեռագրում մասնավորապես ասված է. «Երևանի բոլոր բնակիչների և անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Մեզանից յուրաքանչյուրն այսօր խորապես զգում է զոհերի հարազատների ու մտերիմների անդառնալի կորստի ցավը և անկեղծորեն կիսում է նրանց վիշտը: Մեր ցավակցություններն ու զորակցությունը, խնդրեմ, փոխանցեք բոլոր զոհվածների հարազատներին ու մտերիմներին»: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր