Գերմանիայից արտաքսվող փախստականներին կընդունի Աֆղանստանը
Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են ընդունել Գերմանիայից արտաքսվող բոլոր փախստականներին, տեղեկացնում է Associated Press-ը:
Այդ երկրի փոխնախագահ Զաֆար Հաշեմիի խոսքով՝ որպես Ժնևյան կոնվենցիան ստորագրած երկիր, Աֆղանստանը պարտավոր է ընդունել բոլոր այն քաղաքացիներին, որոնց այլ երկրները մերժել են ապաստան տրամադրել: Հարցը նաև վերջերս քննարկել են Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչև տարեվերջ սպասվում է մինչև 1 մլն փախստականի մուտք՝ Գերմանիա: