Աֆղանստանը առաջին անգամ մարզիկ կունենա ձմեռային Օլիմպիադայում
Աֆղանստանի մարզիկները 2018 թվականին առաջին անգամ կմասնակցեն Ձմեռային օլիմպիական խաղերին:
Հարավկորեական Փհենչհանի Խաղերին կմասնակցեն լեռնադահուկորդներ Սաեդ Ալիշահն ու Սայադ Հուսաինին:
«Մենք երկու աֆղան մարզիկների ենք գրանցել ձմեռային Օլիմպիադային: Հուսով եմ, որ նրանք արժանիորեն կներկայացնեն երկիրն այդ մրցումներում», հայտարարել է Աֆղանստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Մոհամեդ Զահիր Աբգարը:
Աֆղանստանի մարզիկները նախկինում 13 անգամ մասնակցել են ամառային Օլիմպիական խաղերին: Ընդհանուր առմամբ երկրի հաշվին երկու բրոնզե մեդալ կա, երկուսն էլ նվաճել է թաեքվոնդիստ Ռոհուլա Նիկլայը՝ 2008 և 2012 թվականներին:
2018թ. ձմեռային Օլիմպիադան կանցկացվի փետրվարի 9-ից 25-ը՝ Փհենչհանում: