Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր պաշտոնական երկօրյա այցով կեմկնի Էտոնիա, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Էստոնիայի կառավարության մամուլի ծառայությանը:
Էստոնիայում նա հանդիպումներ կունենա այդ երկրի նախագահ Թոոմաս Հենդրիկ Օլվեսի, խորհրդարանի խոսնակ Էյկի Նեստորի, վարչապետ Թաավի Ռիյվասի և ԱԳ նախարար Մարինա Կալյուրանդի հետ: Քննարկվելու են տնտեսության, քաղաքականության և պաշտպանության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:
Երկու երկրների վարչապետները ստորագրելու են փոխադարձ ներդրումների պայմանագրում փոփոխությունների մասին արձանագրություն: