7027 դիտում
09:37 01-11-2015
Երևանի բնակիչը Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշին և տապալել ճանապարհային նշանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ, 28-ամյա Արտակ Հարությունյանը իր վարած Mercedes մակնիշի 67 NR 777 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, տապալել ճանապարհային նշանը և հայտնվել ճանապարհին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Հարվածի հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը շպրտվել է մոտ 30 մետր և սկսվել գազի արտահոսք:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+