211652_close_icon
views-count25662 դիտում article-date 11:39 23-11-2015

39-ամյա վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Renault մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին: Ժամը 10:00-ի սահմաններում 39-ամյա Քերոբ Տեր-Ստեփանյանը իր վարած Renault մակնիշի 34 QT 011 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհին դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտուն և շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Ոսկևազ գյուղի բնակիչ, 30-ամյա Նարինե Ցականովան և Աշտարակ քաղաքի բնակիչ, 28-ամյա Տիգրան Դադավյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել 1-03 շտապ օգնության բրիգադը, որի բժիշկները տեղում առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո նրանց տեղափոխեցին հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագողը հայտնում է, որ այդ պահին ճանապարհով անցնելիս են եղել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարարները, ովքեր դադարեցրել են մեքենայի գազի արտահոսքը, անջատել մարտկոցը և ՃՈ աշխատակիցների ու քաղաքացիների օգնությամբ դարձի բերել ավտոմեքենան: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր