24594 դիտում
09:30 01-11-2015
Հիվանդանոցում մահացավ 17-ամյա երիտասարդը, ով վրաերթի էր ենթարկվել մոր հետ փողոցը անցնելիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` օրեր առաջ հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է Երևանի բնակիչ, 17-ամյա Մուշեղ Բադոյանը:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/17/65210/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 17-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:10-ի սահմաններում Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի բնակիչ 28-ամյա Գարեգին Ներսիսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 VD 070 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտներ, Երևան քաղաքի Սեբաստիա 3-րդ Բ փողոցի 42 տան բնակիչներ, 39-ամյա Լուսինե Միքայելյանին, նրա որդուն 17-ամյա Մուշեղ Բադոյանին:
Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածներին և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության խմբերը տեղափոխել էին մորը` Արմենիա բժշկական կենտրոն, երեխային` Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվել:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+