36544 դիտում
13:45 17-07-2018
Երևանում 27-ամյա վարորդի կողմից փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից հուլիսի 15-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 17-ին, հիվանդանոցում մահացել է 86-ամյա Կառլոս Հովհաննիսյանը, ով վրաերթի էր ենթարկվել հուլիսի 15-ին Երևանի բնակիչ՝ 27-ամյա Մանվել Սիրունյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտայում՝ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ինստիտուտի դիմաց։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/15/1100871/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հուլիսի 15-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Մանվել Սիրունյանը իր վարած BMW մակնիշի 35 RX 708 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ինստիտուտի դիմաց վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր 1-03, այնուհետև օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Մհեր Քոչարյանն ու Արծրուն Ռտոյանը: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանաարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2176 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)