211652_close_icon
views-count1479 դիտում article-date 16:46 31-10-2015

Արգենտինայում այսուհետ ԲՈՒՀ կընդունվեն առանց քննություն հանձնելու

Արգենտինայի սենատը հաստատել է օրինագիծը, որով արգելվում է պետական համալսարաններ ընդունվելու համար քննություն հանձնելը, հաղորդում է Tass-ը: Բացի այդ, համալսարաններում արգելվել է որևէ վճար վերցնել ուսման համար: Նոր օրենքով բոլոր միջնակարգ կրթություն ստացածները կկարողանան ազատ և առանց խոչընդոտների սովորել բարձրագույն ուսումնական հաստատություններում: Միևնույն ժամանակ ԲՈՒՀ-երին տրվել է անձամբ պահանջներ սահմանելու իրավունք, որոնք պետք է կատարեն ուսանողները: Արգենտինայում ներկա պահին հաշվվում է 54 պետական և 49 մասնավոր համալսարան:

Նմանատիպ նյութեր