211652_close_icon
views-count3238 դիտում article-date 17:32 02-07-2026

Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար

Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու: News.am-ի փոխանցմամբ, այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Հուլիսի 6-ից օրենսդրական նախաձեռնությունը ուժի մեջ է մտնում, երկու իրավիճակ կարող ենք ունենալ, առաջինը, եթե հուլիսի 6-ի դրությամբ արդեն զրկման ժամկետը ավարտված լինի, հուլիսի 6-ից մինչև 1 տարվա ընթացքում անձինք կարող են դիմել, հերթագրվել, օր վերցնել վարորդական իրավունքի վերականգնման համար, և այցելեն հաշվառման քրեական ստորաբաժանում, 50,000 դրամ տեղում կատարեն համապատասխան վճարումը ու առանց քննության ստանան վարորդական իրավունքը»,- նշել է Սարգսյանը:

Փաշինյանը հավելեց՝ կարգավորումը չի տարածվելու այն դեպքերում, երբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով են զրկված լինում: Կարգավորումը տարածվելու է զուտ վարչական զրկումների վրա, օրինական ուժի մեջ մտած դատավճիռների դեպքում դա լուծելի չէ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընդունած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններով վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն է տրվում առաջին անգամ այն վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական` 13 միավոր։ Եվս մեկ տարի զրկվելու դեպքում վարորդն այլևս չի կարողանա առանց քննության վերականգնել այն:

Նմանատիպ նյութեր