Յոզեֆ Բլատերը սենսացիոն մանրամասներ է բացահայտել ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրության վերաբերյալ
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը պատմել է 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունների տանտերերի ընտրության վերաբերյալ որոշ պայմանավորվածությունների մասին:
«Մենք ջենթլմենական համաձայնության էինք եկել, որ 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունների անցկացման իրավունքը կստանան երկու գերպետություններ՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:
Ամեն ինչ որոշվել էր վարագույների ետևում, ամեն ինչ դիվանագիտորեն համաձայնեցվել էր», խոստովանել է Բլատերը:
Բլատերի խոսքով, եթե այս պատմությունը հաջող ավարտվեր, ապա ինքը մինչև այժմ կզբաղեցներ իր պաշտոնը: Սակայն 2022 թվականի աշխարհի առաջնությունը ԱՄՆ-ում անցակցնելու մտադրությանը խանգարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, որը՝ ըստ Բլատերի, ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին ստիպել է քվեարկել Կատարի օգտին:
«Ընտրություններից մի շաբաթ առաջ ինձ զանգահարեց Պլատինին. «Երկրի ղեկավարն ինձ ասել է, որ ես պետք է հաշվի առնեմ Ֆրանսիայում տիրող իրավիճակը: Նա նաև ինձ ասել է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն իմ քվեին, այլ նաև իմ ազդեցության տակ գտնվող մյուս քվեարկողներին», ասել է Բլատերը:
Նշենք, որ վերջնական քվեարկությունում Կատարը ստացավ 14, իսկ ԱՄՆ-ը՝ 8 ձայն, ընդ որում, Կատարի օգտին էր քվեարկել նաև Պլատինին: