ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել իր պաշտոնի համար նախատեսվող պայքարից՝ հաջորդ ընտրություններում:
«Ես հրաժարական չեմ տվել, սակայն ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի հաջորդ ընտրություններում ես իմ լիազորությունները կառաջարկել այլ մարդկան», նշել է Բլատերը:
Նշենք, որ հունիսի 2-ին Բլատերը հայտարարել էր իր պաշտոնը թողնելու մասին՝ ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի պատճառով: Կազմակերպության նախագահի նոր ընտրությունները նախատեսված են դեկտեմբերի 16-ին: Ավելի հստակ ժամկետը հայտնի կդառնա ՖԻՖԱ-ի գործկոմի արտահերթ նիստում, որը տեղի կունենա հուլիսի 20-ին: