ԻՊ-ին պատկանող գաղտնի նավթախողովակներից մեկը Թուրքիայի տարածքով է անցում
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից և ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ավագ հետազոտող Ջոն Կիրիակուն հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նավթի անօրինական վաճառքի մեծ մասն իրականացնում է Իրաքյան Քրդստանի և Թուրքիայի տարածքներով և ունի տեղի կոռումպացված իշխանությունների աջակցությունը, հաղորդում է Sputnik-ը:
«Միշտ էլ ենթադրել եմ, որ թուրքական կողմից ինչ-որ մեկը դրանից վատ փողեր չի սարքում: Չափազանց շատ են շահագրգիռ անձինք»,-ասել է նա:
ԱՄՆ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ ԻՊ-ը բանկերի զավթումից ձեռք է բերել մոտ 1 մլրդ դոլար և շարունակում է ապօրինի տնօրինած նավթի վաճառքից ամսական 40-50 մլն դոլար եկամուտ ունենալ: