211652_close_icon
views-count2036 դիտում article-date 10:26 30-12-2014

Իվանիշվիլիի զարմիկը Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու շուրջ գաղտնի բանակցում է Մոսկվայի հետ. Fresh News

Fresh News-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի զարմիկը՝ Ուչա Մամացաշվիլին, մոսկովյան իշխանությունների հետ գաղտնի բանակցություններ է վարում Մոսկվա-Սուխումի-Թբիլիսի-Երևան երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու շուրջ: Ինչպես հաղորդում է Georgia Online-ը, այդ մասին Fresh News-ին հայտնի է դարձել իր գաղտնի աղբյուրից: Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ բանակցությունները տարվում են ՌԴ նախագահ Վ. Պուտինի անմիջական օգնական Վ. Սուրկովի հետ: Երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու շուրջ լուրեր սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ այս տարվա նոյեմբերին Ռուսաստանի և Աբխազիայի միջև կնքվեց դաշինքի և ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր:

Նմանատիպ նյութեր