2072 դիտում
08:54 30-10-2015
Ընտրացուցակներում կարող էին ներառել նաև շներին, կատուներին, ճնճղուկներին, վերջին հաշվով՝ նրանք էլ են Գյումրիում ապրում. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը անդրադարձել է ընտրացուցակների մշտական խնդրին.
«Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, ընտրացուցակների հրապարակումից հետո պարզվել է, որ Գյումրիում, օրինակ, ընտրացուցակներում ներառվել են բոլոր նրանք, ովքեր հաշվառված են քաղաքում, այդ թվում՝ նորածինները։
«ՉԻ» - Իշխանություններն, իհարկե, համեմատաբար ազնիվ են գտնվել՝ ընտրացուցակներում ներառել են միայն մարդկանց։ Կարող էին ներառել նաև շներին, կատուներին, ճնճղուկներին և այլն։ Վերջին հաշվով՝ նրանք էլ են Գյումրիում ապրում։
Իսկ ընդհանրապես՝ երեխաներին ցուցակներում ընդգրկելը ոչ միայն լավ գաղափար Է, այլև տնտեսապես արդարացված։ Չափահասները հազիվ թե համաձայնվեն հինգ հազարից քիչ գումարով «այո» ասել սահմանադրական փոփոխություններին, իսկ ահա երեխաներին կարելի Է գումարի փոխարեն ադի-բուդի տալ, չուպա-չուպս կամ նույնիսկ սնիկերս։ Դա, ի դեպ, ոչ միայն հավելյալ «այո-ներ կբերի իշխանություններին, այլև Էապես կանդրադառնա մանրածախ առևտրաշրջանառության ծավալների վրա»։
Նմանատիպ նյութեր
6649 դիտում
12:08 25-11-2014
Եկեք ճնճղուկներին կերակրենք մարդավարի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2535 դիտում
14:59 08-12-2015
Ավետիսյանների անունները ընտրացուցակներում ներառված չեն եղել. ՀՀ ոստիկանություն
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան