Եկեք ճնճղուկներին կերակրենք մարդավարի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լավ է, որ կան մարդիկ, ովքեր հոգ են տանում ճնճղուկների մասին՝ մասնավորապես կերակրելով նրանց, սակայն խեղճ ճնճղուկներն ինչպե՞ս օգտվեն կիսով չափ բուխանկայով, երբ այն դրել են մայթին, որ ճնճղուկները սնվեն:
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Փափազյան փողոցում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարել և տեսանյութ է արել, թե ինչպես են ճնճղուկները անձրևային այս եղանակին ուտում մայթին գցած հացը:
Խնդրում ենք՝ երբ կերակրում եք ճնճղուկներին, հացը մանրացնեք և այն այնպիսի տեղում լցնեք, որ մարդիկ ոտնատակ չանեն այն, իսկ ճնճղուկները՝ կգտնեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի