211652_close_icon

Ստեփանակերտում ինքնակամ մնացել է Ռիտան՝ շների կացարանի կերակրողը․ մնացել է, որ խնամի շներին ու կատուներին․ «Ազատություն»

views-count6853 դիտում article-date 09:13 06-10-2023
Արցախի մեծ տեղահանումից հետո Կարմիր խաչի կազմակերպության աշխատակիցները գտել ու տարհանել են անօգնական ու ադրբեջանցիների հետ նույն քաղաքում մնացած 100 հոգու։

Ստեփանակերտում ինքնակամ մնացել է Ռիտան՝ շների կացարանի կերակրողը: Ստեփանակերտում նաև կենդանիների պաշտպանությամբ զբաղված Նունե Առաքելյանն ասում է՝ Ռիտա Ղազարյանը շների կացարանում 50 շուն է պահում, տանն էլ 10-ից ավելի կատու… մնացել է, որ նրանց խնամի։ Սեպտեմբերի վերջին, երբ ադրբեջանցիները Ստեփանակերտ էին մտել, Ռիտան, որ կացարանում էր, քաղաքի Աջափնյակ թաղամասում, որ արդեն ադրբեջանցիների հսկողության տակ էր, անհետացավ:

Նունե Առաքելյանը պատմում է՝ մինչ իրենք փրկարարներին էին դիմել Ռիտային փնտրելու համար, Ռիտան գտնվեց ու ասաց՝ մնալու է շների հետ. նրա համար հայեր և ադրբեջանցիներ չկան, կան շներ և կատուներ:

Կենդանիներին նվիրված մարդ է, չեմ ասում՝ ճիշտ է արել, բայց ես հասկանում եմ իր քայլը», – ասաց Առաքելյանը:
 

Նմանատիպ նյութեր