1719 դիտում
08:34 30-10-2015
ԱՄՆ դեսպանատունը կառավարությունից հետաքրքրվել է ցուցարարների դեմ հարուցված քրգործերով. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կառավարությունից խնդրել է իրենց տրամադրել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի առթիվ ցուցարարների դեմ հարուցված քրգործի վերաբացման մասին հավելյալ տեղեկատվություն։
Այս մասին, պատասխանելով մեր գրավոր հարցմանը, հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից և հավելել. «Մենք, օրինակ՝ ցանկանում ենք տեղեկանալ գործերի քննության մակարդակի և ծավալների մասին հավաստիանալու, որ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մեղադրանքները քննվում են ցուցարարների գործերի հետ նույն խորությամբ։ Մենք ակնկալում ենք ոստիկանության և ցուցարարների գործերի բաց, թափանցիկ և արհեստավարժ քննություն ոստիկանության և պատկան մարմինների կողմից։ Ակնկալում ենք նաև, որ ցուցարարների գործերի քննությունն իրականացվի ցուցարարների իրավունքների գիտակցմամբ, մասնավորապես հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ազատ հավաքների, մտահոգությունները հրապարակավ արտահայտելու և հանրային անվտանգության հարցերը»»։
Նմանատիպ նյութեր
1436 դիտում
19:44 15-12-2021
ԵՄ դեսպանատունը և ԵԽ գրասենյակը, նաև ԱՄՆ դեսպանատունը որևէ արձագանք տալու հիմք չե՞ն տեսնում. Վարդեւանյան
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան