211652_close_icon
views-count9226 դիտում article-date 22:40 29-10-2015

Գրդոնչի դրամաշորթը «Կենտրոն» TV-ից է եղել, հավաստիացումն էլ տվել է «Կենտրոնի» ծրագրերի ղեկավարը. ի գիտություն Իվետա Տոնոյանի. Newsbook.am

Lրագրող, կինովավերագրող Վարդուհի Սիմոնյանի գրառումը, որը վերաբերում էր «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման հեղինակի դրամաշորթությանը, ուշագրավ զարգացումներ է գրանցում: Մասնավորապես՝ գրառման արդյունքում հայտնի դարձավ, որ Հայկ Վարդանյանը, ով ներկայացնում է «Կենտրոն» TV-ն, խաբել ու գումարներ է յուրացրել բազմաթիվ քաղաքացիներից: Ավելին՝ հայտնի դարձավ, որ դրամաշորթության փաստով այս պահին գործ է քննվում ՀՀ Քննչական կոմիտեում: Եվ մինչ իրավապահ մարմինները գլուխներն են քորում հորանջելով՝ Հայկ Վարդանյանն անջատել է իր բջջային հեռախոսներն ու ընդհատակ է անցել: Իսկ այս ընթացքում լրագրողների հետ ակտիվորեն շփվում է «Կենտրոն»-ի լուրերի տնօրեն Իվետա Տոնոյանը, ով միաժամանակ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակն է: Մասնավորապես նա չի զլացել տարբեր լրատվամիջոցների, այդ թվում NewsBook-ին ասել, թե այդ տղան իրենց լրագրողը չէ: Ստացվում է, որ բոլորին խաբած Հայկը այս հեռուստաընկերությունում օդից է հայտնվել, ապա կարողացել է ինչ-որ հրաշքով հաղորդումներ հեռարձակել այս հեռուստաընկերության եթերով, գովազդի տեսքով աշխատավարձ ստանալ Գագիկ Ծառուկյանից ու մնացածներից: Այս ամենը դեռ մի կողմ՝ այլ բան է անհասկանալի:  Ստեղծված իրավիճակում TV-ի բիզնես շահերը շտապում է ներկայացնել մեկը, որի կոմպետենտության շրջանակը սկսվում և ավարտվում է «Կենտրոն»-ի լուրերի խմբագրմամբ: Հենց այս պատճառով է երևի, որ Իվետա Տոնոյանը մերկապարանոց հայտարարություններ է անում, թե Հայկ Վարդանյանն առնչություն չունի «Կենտրոն»-ի հետ: Հայտարարություններ, որոնք զուրկ են փաստական հանգամանքներից ու ապացույցներից: Ի՞նչ է նշանակում՝ նա մեր աշխատողը չէ: Եթե այդպես է, ուրմեն փողոցից ով ասես կարող է մտնել «Կենտրոն» TV ու հեռարձակել ամեն պատահածը: Իսկ եթե ոչ՝ ուրեմն՝ Իվետա Տոնոյանը, մեղմ ասած, անտեղյակ է հեռուստաընկերության հաստիքացուցակից:   Մանրամասներն` [url=http://newsbook.am/?p=69405/grdonchi+dramashorty+kentron+tv-ic+e+exel+havastiacumn+el+tvel+e+kentroni+cragreri+xekavary+i+gitutyun+iveta+tonoyani+&l=am]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր