211652_close_icon

Երեկվա տեղի ունեցած մաստեր կլասսը Մոսկվայում՝ Իվետա Տոնոյանի և Էդուարդ Շարմազանովի մասնակցությամբ, երկար կմնա Ադրբեջանի պատվիրակների հիշողության մեջ. Լիաննա Մանուկյան

views-count2605 դիտում article-date 12:43 29-04-2025
Թող այս միջադեպը խթան լինի մեր ժողովրդի համար որ հասկանան երբ ամուր համախմբվածություն հային վայել արժանապատվությամբ պատասխանում են թշնամուն թշնամին լռում է։

Ես երբ խոսում եմ այն մասին, որ կան հարցեր որոնք վեր են կուսակցական ու քաղաքական հայացքներից հենց այս մասին նկատի ունեմ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան-Արցախ» միության նախագահ Լիաննա Մանուկյանը:

«Ցավոք թշնամին վերջին տարիներին սովոր է հիմնականում տեսնել վիզը ծուռ քաղաքական գործիչների, ովքեր լուռ համաձայնվում են ցանկացած մտքի հետ, բայց արի ու տես, որ երեկվա տեղի ունեցած մաստեր կլասսը Մոսկվայում՝ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի եւ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մասնակցությամբ երկար կմնա Ադրբեջանի պատվիրակների հիշողության մեջ։

Հ.Գ Մինչև 2020 թվականը Ադրբեջանի ներկայացուցիչնեյից ո՞վ էր նման ձեւ փռված ու ինքնավստահ իրեն պահում։
Սա շատ Չհայերի վարքագծի ու այդպես էլ խելք չհավաքելու արդյունքն էր։

Իսկ մեր պատվիրակներին հալալ լինի»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր