Երկու ֆանտաստիկ գոլ «Կրասնոդար»-«Անժի» խաղում. տեսանյութ
Ռուսաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Կրանսոդարը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Մախաչկալայի «Անժիի» և դուրս եկավ հաջորդ փուլ:
Խաղի ընթացքում անչափ գեղեցիկ երկու գոլ գրանցվեց: Նախ՝ աչքի ընկավ «Անժիի» պաշտպան Եշչենկոն, իսկ հանդիպման վերջին վայրկյաններին «Կրասնոդարի» կիսապաշտպան Ժոազինյոն:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը «Անժիի» պահեստայինների թվում էր, սակայն այդպես էլ խաղադաշտ չմտավ: