211652_close_icon

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը նոր անդամ ունի

views-count1438 դիտում article-date 13:04 28-10-2015
Շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը հավաքականի կազմում կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը: Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում նոյեմբերի 12-22-ը կանցկացվի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը: Վերջինս առաջին անգամ հանդես կգա հավաքականի կազմում: Հայաստանը կանանց պայքարում կներկայացնեն՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Սուսաննա Գաբոյանը: Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը բաղկացած է 9 մրցափուլից: Առաջնությանը մասնակցում են 35 թիմեր, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը::

Նմանատիպ նյութեր