1026 դիտում
12:34 28-10-2015
Ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ
ՀՀ ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում: Շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, տեղակալ՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:
Օպերատիվ շտաբի անդամների կազմում են ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ Գագիկ Համբարձումյանը, Անուբաղ Համբարյանը, Սամվել Հովհաննիսյանը, ոստիկանության շտաբի պետը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների պետերը:
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել ԹԵԺ ԳԾԻ հեռախոսահամարներով՝ 010-54-69-12, 010-54-69-14:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
2222 դիտում
15:43 07-09-2019
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Արցախի ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ
Այս բաժնից
385 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
799 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
691 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը