211652_close_icon
views-count3663 դիտում article-date 14:55 05-10-2018

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում պատշաճ հասարակական կարգ ապահովելու համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով, 2018 թ. հոկտեմբերի 7-ից 12-ը Երևան քաղաքում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի ծրագրային միջոցառումների ընթացքում պատշաճ հասարակական կարգ պահպանելու և հասարակական անվտանգության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը շուրջօրյա ռեժիմով գործելու է հոկտեմբերի 6-ից 13-ը: Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը: Օպերատիվ շտաբը գագաթնաժողովի ողջ ընթացքում համակարգելու է տեղեկատվության հավաքման և ամփոփման, վերակարգերի ծառայության հսկողություն իրականացնող, օպերատիվ, արագ արձագանքման, նյութատեխնիկական ապահովման խմբերի աշխատանքը: Օպերատիվ շտաբը շուրջօրյա գործելու է հոկտեմբերի 6-ի ժամը 9-ից մինչև հոկտեմբերի 13-ի ժամը 24-ը: Օպերատիվ շտաբի հսկողության ու համակարգման դաշտում կլինի օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կամ նրանց մասնակցությամբ կատարված իրավախախտումների, հանցագործության դեպքերի, պատահարների, ինչպես և օտարերկրյա քաղաքացիներին առնչվող միջադեպերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը` հասարակական կարգի պատշաճ ապահովման և արագ արձագանքելու նպատակով: ՀՀ ոստիկանությունն անում է ամեն ինչ Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու անվտանգություն ապահովելու ուղղությամբ և ակնկալում է քաղաքացիների սրտացավ աջակցությունն այդ գործում:

Նմանատիպ նյութեր