1688 դիտում
19:00 27-10-2015
Գժվելու երկրորդային պատճառը օտարալեզու կրթությունն է
Իրականության մեջ չկողմնորոշվելու և համարժեք չարձագանքելու մի քանի պատճառներ կան: Առաջինը՝ հոգեկան խանգարումներն են, վախերը, սթրեսը, դեպրեսիան: Երկրորդային պատճառները սխալ կրթությունն ու դաստիրարակությունն են, որոնց ազդեցությամբ մարդը սխալ, աղավաղված, կիսատ, իրականությանը չհամապատասխանող պատկերացումներ ու գիտելիքներ է ստանում իրականության, մարդկանց, հասարակության, աշխարհի, բնության, բարու և չարի մասին: Սակայն անկախ պատճառից, իրականությանը ոչ համարժեք արձագանքող մարդն ընկալվում է որպես հոգեկան խանգարում ունեցող, հիվանդ:
Կոմունիզմը, նացիզմը, ծայրահեղական կամ կրոնական մոլեռանդությունը վտանգավոր են մարդկության համար: Այդ տեսությունների հետևորդների սանձազերծած պատերազմներից, հեղափոխություններից կամ ահաբեկչություններից ավելի վտանգավոր են դրանց ավերիչ-քայքայիչ ազդեցությունը մարդկանց մտածողության և հոգեբանության վրա: Այսինքն իրականության, աշխարհի, ժողովուրդների, մշակույթների, մարդու մասին շրջված, այլասերված պատկերացումներ տարածող կոմունիզմի, նացիզմի և այլ հակամարդկային-հակամշակութային տեսությունների ազդեցության տակ խաթարվում և աղավաղվում է մարդու հոգեկան աշխարհը, միտքը, ի հայտ են գալիս հոգեկան հիվանդության ախտանշաններ: Իսկ հետևորդները նմանվում են հոգեկան հիվանդների: Երբ այդ տեսություններին հետևող ժողովուրդներն ու հասարակությունները տրվում են կոմունիստական, նացիստական կամ ծայրահեղական այլ զառանցանքներին, ցնորքներին, ապա զանգվածաբար դառնում են հոգեկան հիվանդ, և առաջանում է մարդկության հիվանդացման համաշխարհային սպառնալիք, որին պարտավոր են դիմակայել մարդկության առողջությամբ մտահոգ բոլոր ուժերը, պետությունները և մարդիկ:
Հոգեկան աշխարհի վրա կործանարար ազդեցություն են ունենում նաև դավադրության տեսությունները, գաղտնի-մութ ուժերի ամենակարողության մասին հորինովի-կեղծ պատմությունները, այլատյացության և օտարամոլության չափազանցված և դոգմատիկ քարոզչությունը: Օտարամետության քարոզչության գործիքներից մեկը օտարալեզու կրթությունն է: Այն առաջին հայացքից դրական երևույթ է թվում, որն ինտեգրվելու, այլ ժողովուրդների, մշակույթների, քաղաքակրթությունների հետ լայն հաղորդակցվելու հնարավորություն է տալիս: Դա այդպես է օտար լեզուների իմացության պարագայում: Սակայն երբ ընդհանուր և հիմնարար կրթության լեզուն է օտար, ապա մարդու մոտ իրականության մասին պատկերացումները կառուցվում են ըստ օտար լեզվի չափորոշիչների: Այդ պատկերացումները բախվում են իրականության հետ, որովհետև իրականում իրերն ու երևույթները մայրենի լեզվի չափորոշիչներով են կարգավորվում: Այսինքն՝ օտարալեզու կրթություն ստացածն իր հայրենիքում հայտնվում է օտարության մեջ, դժվարությամբ է կողմնորոշվում հասարակ իրավիճակներում, խոսակցական և վարքային սխալներ է գործում, չի հասկացվում շրջապատի, բարեկամների կողմից, չարանում, թշնամանում է իր ազգակիցների, հարազատների նկատմամբ և ընկալվում է որպես հոգեկան հիվանդ:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]
Նմանատիպ նյութեր
1924 դիտում
22:09 20-12-2021
Մտածող հայի համար, այս ամենը եթե ոչ գժվելու, ապա՝ տառապելու չափ ահավոր է․ Սենոր Հասրաթյան
1099 դիտում
15:45 27-11-2014
Ծխելը և երկրորդային ծուխը` անպտղության, սեռական և վերարտադրողական խնդիրների պատճառ
Այս բաժնից
862 դիտում
20:37 14-01-2025
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային
895 դիտում
20:24 14-01-2025
Գեներալ Ցականյանը ընդգրկվել է սահմանազատման հանձնաժողովի կազմում