211652_close_icon
views-count1368 դիտում article-date 13:06 27-10-2015

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 360-ի

Աֆղանստանում երեկ տեղի ունեցած հզոր՝ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհված պակիստանցիների թիվը հասել է 360-ի, աֆղանցիների թիվը՝ 90-ի: Այդ մասին հաղորդել են պակիստանյան Nation և Pajvak գործակալությունները, հաղորդում է Ria Novosti-ն: Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը կրճատել է իր այցը Մեծ Բրիտանիա և շտապ վերադառնում է հայրենիք, որպեսզի անձամբ վերահսկի աղետից տուժածներին օգնելու և աղետի հետևանքները վերացնելու աշխատանքները: Հիշեցնենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել Աֆղանստանում՝ տեղի ժամանակով ժամը 14:09-ին: Էպիկենտրոնը գտնվել է Ջուրմ քաղաքից 45 կմ դեպի հարավ-արևմուտք՝ 212,5 կմ խորության վրա:

Նմանատիպ նյութեր