Սիբիրում վարդագույն ֆլամինգոներ են նկատվել. տեսանյութ
Սիբիրում` Կեմերովո քաղաքից ոչ հեռու, ֆլամինգոներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ТАСС-Ը: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը հաստատում է տեղի ունեցած արտառոց դեպքը:
Թռչունները նկատվել են Տոմ գետում: Ըստ մասնագետների` նրանք մոլորվել են` Ղազախստանից դեպի տաք երկրներ չվելու ճանապարհին: Նման դեպքեր, երբ թռչունները մոլորվում են, գրանցվում են, երբ փոփոխական եղանակ է գրանցվում և, հավանաբար, նրանք չեն կարողանա դիմակայել Սիբիրի ցուրտ ձմռան պայմաններին:
Ներկայացնում ենք տեսանյութը: