Սիբիրում երկնաքար է ընկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 6-ի երեկոյան, ՌԴ Խակասիայի Սայանոգորսկ քաղաքի բնակիչները երկնաքարի անկում են տեսել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Ըստ «Խակասիա» տեղեկատվական գործակալության՝ երկնաքարի անկման վայրը դեռևս անհայտ է, սակայն հարվածն ու պայթյունը գրանցվել են:
Համացանցում ականատեսները հրապարակել են բազմաթիվ տեսանյութեր: Ներկայացնում ենք դրանցից մեկը: