Հայաստանն ավանդական կարատեի Եվրոպայի առաջնությունում 13 մեդալ է նվաճել
Ավանդական կարատեի Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում էր Վիլնյուսում, Հայաստանի ներկայացուցիչները 13 մեդալ են նվաճել:
«Եվրոպայի առաջնությունից վերադարձել ենք 13 մեդալով՝ 2 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալներ; Մինչև 7 տարեկանների պայքարում Հայաստանը ներկայացնում էր Հայկ Աստվածատուրյանը, ով դարձավ Եվրոպայի գավաթակիր: Այս անգամ մենք ավելի լավ հանդես եկանք առաջնությունում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Նարեկ Իսկանդարյանը:
«Ավանդական կարատեն Հայաստանում շատ մեծ զարգացում է ապրում: Մենք գոհ ենք մեր արդյունքներից: Մեդալները ցույց են տալիս մեր աշխատանքի արդյունքը»,- ասել է ֆեդերացիայի փոխնախագահ Ալբերտ Մինասյանը:
Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին 23 երկրի 650 մարզիկներ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:


