Համաշխարհային շուկայում սրվել է սպառազինությունների մրցակցությունը. Պուտին
Համաշխարհային շուկայում սպառազինությունների մրցակցությունը էապես սրվել է, և Ռուսաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունները բախվել են Արևմուտքի անբարեխիղճ մրցակիցների հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով օտարեկրյա պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստը, հաղորդում է Ria Novosti-ն:
Նա նշել է, որ չնայած այդ ոլորտում միշտ էլ առկա է եղել մրացկցություն, սակայն վերջին ժամանակաշրջանում այն հատկապես սրվել է, իսկ քաղաքական դրդապատճառներով պատժամիջոցների պայմաններում աշխատանքը էլ ավելի է բարդանում:
Պուտինը, այդուհանդերձ, ընդգծել է, որ իրավիճակը եզակի չէ: