211652_close_icon
views-count946 դիտում article-date 13:06 16-04-2020

Ապրանքային շուկայում, սննդամթերքի շուկայում հուսալի վիճակ է. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրանքային շուկայում, սննդամթերքի շուկայում հուսալի վիճակ է: «Գները որոշակի տատանումներից հետո վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին, բացի մի քանի ապրանքատեսակներից, մենք ապրանքային դեֆիցիտ չունենք ու չենք ունենալու»,- ասաց վարչապետը։ Անդրադառնալով արտահանումներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Վրաստանի, Ռուսաստանի գործընկերների հետ սերտ գործարկցության արդյունքում այս պահին հաջողվել է լուծել Հայաստանից բնականոն արտահանումների խնդիրը, իսկ ներմուծումների հարցում սկզբունքորեն խնդիրներ չեն եղել։ Վարչապետը հետաքրքրվեց նաև Վերին Լարսում Հայաստանի ներկայացուցչի աշխատանքից, և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչն անցել է իր պարտականությունների կատարմանը, թեև նախկինում էլ հեռահար էր իրականացնում։ «Ակտիվ մասնակցություն է ունենում, կարանտինից դուրս է եկել։ Նաև ՌԴ-ում մեր դեսպանը գրավոր դիմել է Օսեթիայի ղեկավարությանը՝ խնդրելով աջակցություն: Այսինքն՝ բոլոր անհրաժեշտ փոխգործակցությունը, որ կա, վերին աստիճանի միասնական, թիմային գաղափարով գնում է առաջ»,- ասաց Անանյանը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի ու Վրաստանի գործընկերներին՝ Հայաստանի առաջադրած հարցերին արագ արձագանքելու ու լուծումներ տալու համար:

Նմանատիպ նյութեր