«Երևան Ջուր» ՓԲԸ-ին շնորհվել է «Կայուն և մատչելի ջրամատակարարման համակարգի տարվա ղեկավարի» մրցանակը. ֆոտոշարք
Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Yans ակումբում տեղի ունեցավ «Ազգային վստահության վարկանիշ – 2014» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպված էր «Համազգային վստահության խորհրդի» կողմից:
Վերջինիս անդամ են հանդիսանում Բիզնես Նյուզ ՍՊԸ-ն, Սոցիոմետր ԱՍԿ-ն եւ Էություն ԻՀԱ Կենտրոնը: Ըստ նշված Խորհրդի գիտական քարտուղար Ահարոն Ադիբեկյանի՝ հարցումներ, փորձաքննություն եւ վերլուծություն է իրականացվել ողջ Հայաստանի տարածքում՝ 6,000 ընտանիքում, ուսումնասիրվել է 100 ձեռնարկություն, որի արդյունքներով կազմվել է վստահության վարկանիշը:
Հանդիսավոր պայմաններում ամփոփելով աշխատանքի արդյունքները, Խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը «Կայուն եւ մատչելի ջրամատակարարման համակարգի տարվա ղեկավարի» մրցանակը շնորհեց ԵՋ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանին:
Այդ մասին են պատմում՝ ներկայացվող լուսանկարները:
[img]/ups/images/0014693001419928852890217.jpg[/img][img]/ups/images/0075859001419928851555818.jpg[/img][img]/ups/images/0853590001419928849890971.jpg[/img][img]/ups/images/0627907001419928849595498.jpg[/img][img]/ups/images/0354624001419928849105244.jpg[/img]