1543 դիտում
16:07 24-08-2015
Օրվա խնդիրը կայուն ջրամատակարարումն է. Երևան Ջուր ՓԲԸ գործունեությունը 2015թ. հուլիսին
Հաշվետու ամիսը ևս <<Երևան Ջուր>> ՓԲԸ համար աչքի ընկավ լարված ու ծանրաբեռնված աշխատանքով: Աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված` կտրուկ ավելացավ ջրի պահանջարկը: Բնական է, որ այդ ամենն էլ պետք է հանգեցներ լրացուցիչ ծախսերի, մասնավորապես էլեկտրաէներգիայի սպառման ավելացմանը: Սակայն այս տարիների ընթացքում ընկերությունը ստեղծել է տնտեսական և ֆինանսական այնպիսի լուրջ բազա, որ կարող է այսօր իրեն նման շռայլություն թույլ տալ: Ակնառու ձեռքբերումներն ու դրանց շարունակականությունը վկայում են ընկերության կողմից տարվող ջրաշինական քաղաքականության հիմնավորվածության ու իրականացվող ծրագրերի արդյունավետության մասին: Արդյունքում` անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ջրամատակարարման շարունակականությունը աճել է` հասնելով 97.3%:
Հաշվետու ամսում քաղաքի տարբեր հատվածներում ստեղծված փոքրիկ շինհրապարակներում աշխատանքը եռում էր: Իրականացվել են մեկ տասնյակից ավելի շինարարական աշխատանքներ, որոնց մի մասն ավարտվել է, իսկ մյուսները կշարունակվեն: Շարունակվող շինաշխատանքներից թերևս ամենակարևորը Գառնիի ջրաղբյուրում իրականացվող վերանորոգման աշխատանքներն են: Մի քանի անգամ մասնակիորեն վերանորոգված ջրաղբյուրին որոշվեց երկրորդ կյանք տալ: Մայրաքաղաքին տարեկան մոտ 1400 լ/վ ջուր մատակարարող Գառնիի ջրաղբյուրում այս անգամ կատարվող աշխատանքները մեծածավալ են. պետք է արդիականացվի ջրաղբյուրի 21 ջրահավաք խուցը, ջրընդունիչ կառուցվածքը, մարիչ հորը, տեխնոլոգիական հանգույցը, պոմպակայանի էլեկտրաենթակայանի բարձր լարման հատվածը և այլն:
Ավարտվել են շինաշխատանքները Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցում: Բազմիցս վթարների պատճառ դարձած թուջե հին, քայքայված ջրագիծը հանվել է շահագործումից, իսկ բաժանորդների միացումները տեղափոխվել են փողոցում գործող մեկ այլ` պողպատե ջրագծի վրա: Սոսեի 2-րդ նրբանցքում ևս դժվարությունները մնացին անցյալում: Նրբանցքի ջրագիծը անցնելով սեփականաշնորհված շինությունների տարածքով` դժվարացրել էր վթարների վերացումը, ինչն էլ հանգեցնում էր հոսակորուստի ավելացմանը: Խնդիրը որոշվեց լուծել արմատապես. կառուցվեց նոր 100 մմ տրամաչափի և 115 մետր երկարությամբ ջրագիծ: Ավարտվել են նաև Շարուրի 18 հասցեի ջրագծի փոխարինման, Աէրացիայի տարածքի բարեկարգման աշխատանքները:
Վերակառուցման աշխատանքներ են կատարվել բաշխիչ ցանցում: Նոր Նորքի 1-ին զանգվածի Սաֆարյան փողոցի ջրագծի վրա հայտնաբերված 2 գաղտնի վթարների վերացումից հետո հնարավոր է եղել վայրկյանում տնտեսել 6 լիտր ջուր: Նույն արդյունքով նմանօրինակ աշխատանքներ են կատարվել նաև Մալաթիա-Սեբաստիայի` Րաֆֆու փողոցում, Նար-Դոսի 23 շենքում, Աշտարակի խճուղուն հարակից տարածքում:
Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակամիջոցում համակարգում կառուցվել է 4404 մետր ջրագիծ, շահագործումից հանվել է 1518 մետր վթարված ջրագիծ: Նաև վերացվել է 588 ջրագծի վթար, 1738 կոյուղու վթար և 237 վթար` պոմպակայաններում: Տեղադրվել է 39 փական և 7 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 20 ջրաչափ, մաքրվել է 6 դիտահոր և 1962 անձրևընդունիչ: Այսպիսով, անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 75%-ը, 17-23,5 ժամ՝ 25%-ը:
Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ <<Երևան Ջուր>> ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2015թ. հուլիսին գործունեության մի շարք ցուցանիշների վերաբերյալ` 2014թ. հուլիսի նկատմամբ /2009թ. տվյալները համեմատության համար են/:
[img]/ups/images/0467844001440418031570744.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1186 դիտում
12:44 29-05-2015
«Երևան Ջուր» ՓԲԸ-ի գործունեությունը 2015թ. ապրիլին
1889 դիտում
13:25 31-07-2015
Ամռան առաջին ամիսը նշվեց սաստիկ շոգերով. «Երևան Ջուր» ՓԲԸ գործունեությունը 2015թ. հունիսին
1386 դիտում
11:48 29-09-2015
Պոմպերն անջատվեցին գրեթե մեկ ամիս շուտ. «Երևան Ջուր» ՓԲԸ-ի գործունեությունը 2015թ. օգոստոսին
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
472 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը